Դեկտեմբերի 27-ին մոտ 200 գրոհայիններ հարձակվել են Պակիստանի Փեշավար քաղաքի մոտ գտնվող երկու անցակետերի վրա եւ գերի վերցրել 22 զինվորականների: Գրոհայինները զինված են եղել ծանր գնդացիրներով եւ ականանետերով:
Տեղի վարչակազմի ներկայացուցիչը պատմել է, որ փոխհրաձգությունը տեւել է մոտ մեկ ժամ, զոհվել է երկու զինվոր, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Պակիստանի անվտանգության ուժերը առեւանգված զինվորականների որոնման գործողություն են սկսել:
Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:




























