Ամփոփելով անցնող տարին` ռուս լրագրողները որոշել են հիշել հրապարակային գործիչների ամենահայտնի արտահայտությունները:

«Չափը պետք է իմանալ: Խմեցիր երեք լիտր եւ հանգստացար, հերիք է»,- ահա, օրինակ, նման հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինը ֆուտբոլային երկրպագուների հետ ընտրություններից առաջ կայացած հանդիպմանը, երբ գարեջուր էին խմում:

Իսկ նրա նախորդ Դմիտրի Մեդվեդեւը Ռազմավարական նշանակության հրթիռնարի զորքերի զինծառայողների հետ հանդիպմանն ասել էր. «Դուք ահագին գործ ունեք անելու», Չեբոքսարիի դպրոցի աշակերտներին էլ Մեդվեդեւը խորհուրդ էր տվել լավ սովորել. «Ես, օրինակ, լավ սովորեցի եւ վատ տեղ չեմ աշխատում»: Դե իսկ նրա արտահայտությունը Քննչական կոմիտեի մասին թեւավոր խոսք է դարձել. «Նրանք սրիկաներ են»:

Աչքի են ընկել նաեւ ամերիկյան գործիչները: «Ես շատ հպարտ եմ ձեզանով, աղջիկներ, բայց պետք է ասեմ, որ երկրորդ շուն ես ձեր համար չեմ գնի»,- իր դստրերին ասել էր Բարաք Օբաման: