Պոլսահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող ամբաստանյալ Էրհան Թունջելը դիմել է պետական թիկնապահական ծառայության աշխատանքի համար անցկացվող մրցույթին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թունջելին անվտանգության խիստ հսկողության տակ բանտից տեղափոխել են Թեքիրթաղի դատարան, որտեղ տեղի է ունեցել աշխատանքի համար բանավոր հարցազրույցը եւ այնուհետ կրկին տեղափոխել են բանտ։ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Թունջելը երեք օրվա մեջ կտեղեկանա բանավոր քննության արդյունքների մասին։