Չինացիները Սանտա Կլաուսին ջազային երաժիշտ են համարում: Ավելին, նրան նկարել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի լուսանկարից օգտվելով:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, թեեւ կոնունիստական չինաստանում քրիստոնեությունը սահմանափակ տարածում ունի, այդուհանդերձ Չինաստանի որոշ քաղաքներում Ծննդյան տոները լայն ժողովրդականություն են վայելում: Այդ քաղաքներում տներն ու խանութները զարդարում են Սանտա Կլաուսի պատկերներով, բայց, չգիտես ինչու, չինական Սանտան միշտ սաքսոֆոնով է հանդես գալիս: Ամերիկացի լրագրողները դա համարում են «չինական Ծննդյան տոների ամենատաօրինակ ասպեկտը»:
Համարվում է, որ Չինաստանում սաքսոֆոնի եւ մասնավորապես ջազի նորաձւությունը տարածել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նրա կառավարման տարիներին, Չինաստանի իշխանությունները առավել հանդուրժողական վերաբերմունք են դրսեւորել ասիական մշակույթ ներթափանցող արեւմտյան արժեքների նկատմամբ: Այդ թվում է նաեւ Սուրբ Ծննդյան ամերիկյան տոնակատարությունները՝ երեկույթներ, շոփինգներ եւ բազմազան զվարճություններ:
1992-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Բիլ Քլինթոնը հայտնվել է հայտնի The Arsenio Hall Show հաղորդման եթերում եւ սաքսոֆոնով նվագել Heartbreak Hotel ստեղծագործությունը:
Չինացի սպառողները սաքսոֆոն նվագող Քլինթոնին նույնացրել են Կոկա կոլայի եւ Սանտա Կլաուսի հետ:





























