Պակիստանում վախճանվել է 19 մարդ, որոնք հազի դեմ դեղամիջոց էին ընդունել, եւս 10-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւելքում գտնվող Գուջրանավալա քաղաքում: Բոլոր մահացածները եւ տուժածները էժան դեղամիջոցը գնել էին տեղի դեղատներից: Դեղամիջոցի հետազոտությունը ցույց է տվել, որ դրան հավելել են թունավոր նյութեր, հայտնում է «gazeta.ru»-ն` վկայակոչելով «Սինհուա»-ին: «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ դեղը գնել են թմրամիջոցի ազդեցություն ստանալու նպատակով:
Նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ նոյեմբերին` Լահոր քաղաքում, երբ նույն դեղորայքի գործածության հետեւանքով զոհվել էր շուրջ 20 մարդ: Ձերբակալվել էին երեք գործարար, որոնց պատկանում էին վտանգավոր դեղամիջոցի վաճառքով զբաղվող դեղատները:





























