Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն նամակով դիմել են Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ մինչեւ 2010թ. մարտի 17-ը Փարիզում կայանալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը՝ բարեփոխումներ հստակ ժամկետներ պահանջելով:

Նամակում, որ հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, նշված է, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ բարեփոխումներ պիտի իրականացնեն 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի պատճառները քննելու վերաբերյալ:

Ըստ համազեկուցողների՝ « հանձնաժողովի կողմից առաջարկված և ԵԽԽՎ-ի բանաձևերում տեղ գտած բարեփոխումները վստահությամբ իրականացվելու դեպքում կարող են համակողմանիորեն բացահայտել մարտի 1-2-ը տեղի ունեցած դեպքերի հանգամանքները»: Բարեփոխումները պետք է ընդգրկեն ոստիկանությունը, անկախ դիտորդական մարմինները, հեռուստատեսությունը, Ընտրական օրենսգիրքը: Համազեկուցողները նշել են նաեւ, որ հստակ ժամկետներ են պահանջելու մինչեւ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը:

"Համազեկուցողներից մեկը մտադիր է բարձրացնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճռի, նաեւ այլ դեպքերին առնչվող հարցեր: «Մարտի 1-ից հետո մի շարք հարցեր կարիք ունեն ճշգրտման»,- նկատել են Պրեսկոտն ու Կոլոմբիեն:

Համազեկուցողները հայտնել են, որ մտադիր են գարնանը այցելել Երեւան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: