Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի, քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի հաղթահարման ինչպես նաեւ եվրոպական կառույցներում լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական Միությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը: