ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը կայցելի Հայաստան եւ Վրաստան։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության, պաշտոնյայի այցը նախատեսված փետրվարի 4-5-ը։

Երեւանում Սթեյնբերգը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Իսկ Թբիլիսիում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կհանդիպի նախագահ Սահակաշվիլիի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Հայաստան ու Վրաստան այցերից հետո Սթեյնբերգը կմեկնի Մյունխեն, որտեղ փետրվարի 5-ին կմասնակցի անվտանգության հարցերով խորհրդաժողովին։ Այնտեղ էլ նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։