Ռուսաստանյան «Պրոգրես Մ-04Մ» տիեզերանավը չորեքշաբթի «Բայկոնուր» տիեզերակայանից մեկնել է Միջազգային տիեզերական:

Բեռնանավը երկու օրից ՄՏԿ է հասցնելու ծանրոցներ, ջուր, մթերք եւ օգտագործվող այլ նյութեր կայանի անձնակազմի համար: Բեռնանավի կցումը ՄՏԿ-ին նախատեսված է ուրբաթ ժամը 7։26-ին՝ ավտոմատ ռեժիմով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թռիչքների կատավարման մերձմոսկովյան կենտրոնը, նավի վրա գտնվում է նաեւ «Լադա» անունով երկրորդ մինիջերմոցը:

«Պրոգրես Մ04-Մ»-ը չորրորդ «թվային» բեռնատարն է, որ ուղարկվել է ուղեծիր: Վերջին նման տիեզերանավը ՄՏԿ է ուղարկվել 2009թ. հուլիսին, իսկ առաջինը՝ 2008թ. նոյեմբերին: