Երեւան-Ապարան ավտոճանապարհին` Քուչակ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել հարակից ձորը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 1-ին, ժամը 19.18-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, այն դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ամենագնացը: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Գազ-31029» մակնիշի 67 UO 636 պետհամարանիշով ավտոմեքենան: