Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 1-ին, ժամը 17.08-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարների եւ հարազատների ուժերով 53-ամյա Ա. Ս.-ի ինքնասպանության փորձը կանխվել է:
Տեղադրություն




























