Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Թամազյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 1-ին, ժամը 21.24-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տուժած` 56-ամյա Ս. Անթանյանին տեղի ուժերով տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























