Գեղարքունիքի մարզի  Ճամբարակ քաղաքաի Ա.Խաչատրյան  փողոցի թիվ 4 տանը հունվարի 2-ին, ժամը 03.00-ի սահմաններում հրդեհ է  բռնկվել, ինչի հետեւանքով մահացել է մոտ  85-ամյա Ռ.Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարակ: Հրշեջ-փրկարարները  տնից դուրս են բերել մոտ   85 տարեկան Ռ.Խաչատրյանի այրված դին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին: Ռ.Խաչատրյանին պատկանող տունը(80 քմ) ամբողջությամբ այրվել է: