Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 24-րդ նրբանցքի 28 տան տանիքում հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
ԱԻՆ-ը հրդեհի մասին ահազանգը ստացել է 05.21- ին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 06.11-ին, մարվել՝ 07.17-ին: Այրվել է Ա. Հակոբյանին պատկանող տան տանիքը (120 քմ) եւ խոհանոցը` գույքով (16 քմ):





























