Ամանորյա տոնակատարություններն աշխարհում շարունակվում են: Այսպես` Լոնդոնում 2013 թվական մուտք գործելու առթիվ անցկացվել է ավանդական շքերթ: Կառնավալային երթին մասնակցել են հազարավոր երաժիշտներ, պարողներ եւ կրկեսի դերասաններ: Շատ հագուստներ տարբերվել են իրենց օրիգինալությամբ:
Իտալացիները 2013 թվականը դիմավորել են կամրջից` Տիբեր գետը ցատկելով: Այդ ավանդությունը մի քանիւ տասնյամկների պատմություն ունի: Այս անգամ առանձնացել են ընդհամենը հինգ քաջարի հռոմեացիներ: Սակայն եղել են բազմաթիվ հանդիսատեսներ, հայտնում է «Առաջին Ալիք»-ը:
Նիդերլանդների բնակիչները Նոր տարին նշել են Հյուսիսային ծովի ջրերը մտնելով: Նույնիսկ ռեկորդ է սահմանվել` 40 հազար մասնակից: Հանդուգն համարձակները վազելով մտել են ծովը, իհարկե, ավելի արագ ետ են վազել` ջրի ջերմաստիճանը 8 աստիճան էր:
Իսլանդիայում եղել է ծովացլերի զանգվածային հավաք: Սառցե ջրերում լողանալու սիրահարները ջրերի մեջ մտնելուց հետո, այդպես զանգվածային էլ ջերմացել են տաք աղբյուրներում:
Իսկ ԱՄՆ արեւմտյան ափամերձ տարածքում միլիոնավոր մարդիկ վայելել են Պասադենում տեղի ունեցած վարդերի շքերթը: Հանդիսատեսների դիմացով անցել են ծաղիկներով զարդարված պլատֆորմներ, որոնցից մեկի վրա նույնիսկ իրական հարսանիք է եղել:
Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, ծաղկե փառատոնը հավաքել էր մոտ 700 հազար հանդիսատես: Պասադենի փողոցնեերով անցել են երկու տասնյակ նվագախմբեր, ինչպես նաեւ բազմաթիվ երաժշտական եւ պարային խմբեր:




























