Լիտվայում  մահացած 44-ամյա ռուսաստանցու մարմնին  բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատնից ` վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:   

Կալինինգրադի մարզի 44-ամյա բնակիչ  Վասիլի Պոլեյկոյի մարմինը հայտնաբերվել էր  հինգշաբթի օրը Մարիյամպոլ քաղաքի ավտոկայանատեղիում` Վիլնյուսից 139 կմ արեւմուտքում, բեռնատարի խցիկում:

«Բռնի մահվան հետքեր չկան», - հայտնել է դիվանագետը: Ըստ նրա` Լիտվայի ոստիկանությունը քննում է կատարվածի հանգամանքները:  Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ  նախնական  զննության ընթացքում բռնության  նշաններ չեն հայտնաբերվել, սակայն երբ  մարմինը դուրս են բերել մեքենայից, դեմքին նկատվել են  այրվածքների հետքեր,  ձախ ուսի մաշկը վնասված է եղել: