Մեքսիկական քաղաքը մնացել է առանց ոստիկանների պաշտպանության: Միչոական նահանգի իշխանությունները հայտնել են, որ Մարկոս-Կաստելյանոս քաղաքի ոստիկանության բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նման որոշման պատճառը տարեվերջին ոստիկանների վրա կատարված հարձակումների շարքն է: Չորս իրավապահ սպանվել էր, եւս հինգը` ծանր վնասվածքներ էին ստացել: Մի ոստիկանի առեւանգել էին եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: Մարկոս-Կաստելյանոսում անվտանգության ապահովման գործն իրենց վրա են վերցրել դաշնային ոստիկաններն ու բանակային ստորաբաժանումները:





























