Փետրվարի 2-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոց 45/11 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1920 թ. ծնված Մանյա Ղամբարյանի դին:

Նույն օրը, ժամը 18-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թամանյան 3/6 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1954 թ. ծնված Օ. Գրիգորյանի դին:

Նույն օրը, ժամը 18.07-ին Երեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ե. Քոչարի 1/56 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1929 թ. ծնված Նադեժդա Ղուկասովայի դին: