Երեւանում շարրունակվող ձյունը քաղաքացիական ավիացիայի աշխատանքին առայժմ չի խոչընդոտել: Հայաստանի քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը  NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ հունվարի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ հետաձգված չվերթներ չկան:

Իր հերթին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քատուղար Գեւորգ Աբրահամյանը եւս  հայտնել է, որ Հայաստանի մայրաքաղաքի «օդային դարպասներն»  աշխատում են բնականոն աշխատակարգով: «Մշտապես թռիչքուղու մաքրման աշխատանք է իրականացվում», - նշել է Գեւորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ  ձյան տեղումների եւ թռիչքուղու մաքրման աշխատանքների կապակցությամբ հնարավոր են  թռիչքների  եւ վայրէջքների ուշացումներ: «Ընդհանուր առմամբ ձյան տեղումները չեն ազդել օդանավակայանի աշխատանքի վրա», - ընդգծել է Գեւորգ Աբրահամյանը: