2,5 ամսում Microsoft ընկերությունը ավելի քան 60 միլիոն արտոնագիր է վաճառել, ասված է Windows-ի պաշտոնական բլոգում: Windows 8-ի վաճառքի տեմպերը համապատասխանում են Windows 7-ի ցուցանիշներին:
2012թ. հոկտեմբերի 26-ին թողարկված Windows 8-ի 60 միլիոն արտոնագրերի վաճառքի մասին J.P. Morgan Tech Forum ամենամյա կոնֆերանսում հայտնել է Microsoft-ի ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը:
Windows 8-ի հետ մեկտեղ ընկերությունը վաճառքի էր հանել սեփական Surface պլանշետային համակարգիչը, սակայն դրա վաճառքի մասին տվյալներ չեն հաղորդվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
NPD Group վերլուծական ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում գնորդներն առանձնապես ոգեւորված չեն եղել Windows 8-ի վաճառքի մեկնարկից:



























