Շվեյցարիայում սառեցվել են «Մագնիտսկու գործի» «անձեռնմխելի» անդամների հաշվեհամարներն, որոնք հնարավոր է մեղավոր են Hermitage Capital-ի աուդիտորի սպանության մեջ։ Պարզվել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակամարտության մեջ հայտնվել է եւս մեկ խաղացող՝ ամերիկացիների օգտին, նշում է NEWSru.com-ը։

Շվեյցարական քննիչներն, որոնք աշխատում են «Մագնիտսկիի գործի» վրա, հասել են Credit Suisse-ում հաշիվների սառեցմանը, հաղորդում է Tages Anzeiger թերթը։ Credit Suisse-ի օրինակին հետեւել են եւս մի քանի շվեյցարական բանկեր, որոնց անունները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Եվրոպայում նախազգուշացրել են հնարավոր պատժամիջոցների մասին, երբ ՌԴ-ում նախաձեռնել են «հակամագնիտսկյան օրենքը»։ «Ինչ վերաբերվում է ակտիվների սառեցմանն, ապա դա մեխանիկորեն կկատարվի եվրոպական բանկերում, որոնք կապված են ամերիկյան բանկերի հետ, եւ այդ թվում են նաեւ շվեյցարական բանկերը, քանի որ Շվեյցարիան եւս կապված է Եվրամիության պայմանագրերի հետ»,- ավելի վաղ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիսթինա Օյուլանդը։