Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 10-ին դիտարկում կանցկացնի:

ԼՂՀ արրտգործնախարարությունից NEWS.am-ի թղթակցին հայտնցեին, որ հերթական դիտարկումը կանցկացվի Մարտակերտի  ուղղությամբ: Ակնկալվում է, որ ղարաբաղյան կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Խրիստո Խրիստովը,  ադրբեջանկան կողմից` Եվգենի Շարովն ու Ուիլյամ Պրայորը:

Ղարաբաղյան կողմից դիտարկմանը կմասնակցեն նաեւ ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: