Վատիկան այցելած զբոսաշրջիկներն այլեւս չեն կարող օգտագործել կրեդիտ կամ վճարային քարտեր. Ամեն ինչի համար պետք է վճարել միայն կանխիկ։ Բանը նրանում է, որ Իտալիայի բանկը դադարեցրել է Վատիկանում բանկային քարտերով եւ ցանկացած էլեկտրոնային վճարումներով գործառնությունները:
Ինչպես հաղորդում է Financial Times-ը,Իտալիայի բանկը դիմել է այդ քայլին, քանի որ համարում է որ Սուրբ Աթոռը ամբողջովին չի հետեւում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային իրավունքներին։
Իտալական առեւտրական բանկերին այժմ արգելված է աշխատել Վատիկանի տարածքում։ Մասնավորապես Deutsche Bank-ը, որին պատկանում են Վատիկանի տարածքում գտնվող բանկոմատների ցանցը, մերժում է ստացել հունվարից դրանք շահագործելու հարցում։ Այժմ Վատիկանը փնտրում է Իտալիայի տարածքներից դուրս գտնվող առեւտրային բանկ։
Ըստ «Ինտերֆաքս»-ի, անցյալ տարվա հուլիսին Վատիկանը հաջողությամբ անցել է ֆինանսական թափանցիկության ստուգումը, սակայն, ֆինանսները հսկող մարմնի արդյունավետության գնահատականն ու կասկածելի գործարքները հետապնդելու Վատիկանի բանկի կարողությունները ծայրահեղ ցածր էին։




























