Կիեւի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանը 2013 թվականի հունվարի 9-ի ժամը 12-ից չի խոչընդոտի «ԱերոՍվիթ» ավիաընկերության թռիչքները, քանի որ ավիափոխադրողն այժմ կատարում է ստացված ծառայությունների դիմած երաշխավորված պարտականությունները։ Այս մասին ասվել է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՈւՆԻԱՆ-ը։

Օդանավակայանը նաեւ հաղորդել է, որ ներկայումս «Բորիսպոլը» «ԱերոՍվիթ» ավիաընկերության հետ  մոտ ժամանկներում պարտքերի եւ կանխավճարային համակարգի վերակարգավորման բանակցություններ է վարում։ Օդանավակայանի մամուլի ծառայությունը նաեւ հիշեցրել է, որ չվերթների հետաձգման կամ դադարեցման մասին որոշումներն ընդունում է ավիաընկերությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «ԱերոՍվիթ» ավիաընկերությունը դադարեցրել է մի շարք թռիչքներ՝ այդ թվում դեպի Երեւան եւ հետադարձ ուղղություններով։ Ներկա պահին՝ դատելով «Բորիսպոլ» օդանավակայանի կայքի էլեկտրոնային աղյուսյակից, դադարեցվել են նաեւ դեպի Աթենք եւ Բուխարեստ եւ մի շարք ներքին չվերթներ։ Մի քանի չվերթ հետաձգվել է։