101 մարդ կալանավորվել է Աթենքի կենտրոնում գտնվող լքված հաստատությունից անարխիստների դուրսբերումից հետո, հունվարի 9-ին հաղոդել է հունական ոստիկանությունը։

Ոստիկանությունը տիպված էր չորեքշաբթի գիշերը վերջին ժամանակներս արդեն երկրորդ անգամ գրոհել այսպես կոչված «Ամալիայի ամառանոցը», որն արդեն մոտ 20 տարի հանդիսանում է անարխիստական շարժման ոչ պաշտոնական շտաբը։ Այս անգամ գիշերվա քողով հաստատություն են մտել ավելի շատ անարխիստներ, մինչ նրանց ընկերները կռվի էին բռնվել ոստիկանների հետ։ Ներկա պահին հաստատությունում կրկին մարդ չկա եւ շղթայվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Այդ ընթացքում, 500 ցուցարարներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ շրջափակելով զարգացման նախարարության շենքն, որտեղ այցելել էր վարչապետ Անտոնիս Սամարասը։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։ Անարխիստների մեկ այլ խումբ գրավել է ղեկավար կոալիցիայի մեջ մտնող ԴԻՄԱՐ ձախ կուսակցության գրասենյակն, որին մեղադրել են կառավարության գործողություններին աջակցելու մեջ։ Տուժած կուսակցությունը հայտարարել է, որ քննադատում է անկոչ հյուրերի գործողությունները, սակայն գործը դատարան չի հանձնի։