Բարաք Օբաման կմասնակցի ԱՄՆ-ի նախագահի մասին երգիծական սերիալի փակ ցուցադրությանը: Այն տեղի կունենա հունվարի 9-ին` Սպիտակ տան կինոսրահում:  Ցուցադրությանը կմասնակցեն նաեւ նկարահանումների մասնակիցները:  

Սերիալի անվանումն է «Վաշինգթոնյան հեքիաթներ» (1600 Penn): Այն նվիրված է ԱՄՆ-ի նախագահի ընտանիքի բարդ փոխհարաբերություններին:  Նախագահ Դեյլ Գիլքրիսթին  սերիալում մարմնավորում է  Բիլ Փուլմանը, իսկ առաջին տիկնոջը` Ջենե Էլֆմենը: Ջոշ Գադը խաղում է նախագահի ավագ որդու դերը: 

Շոուի սցենարի ստեղծմանը մասնակցել է Ջոն Լովետը, որը մինչեւ 2011թ.  Օբամայի ելույթներ գրողն էր, իսկ հետո  գնացել էր Հոլիվուդ, հայտնում է «lenta.ru»-ն:

Սերիալի թողարկմամբ զբաղվում է CBS հեռուստաալիքը: Նոր սերիան եթեր դուրս կգա հունվարի 10-ին: