Վիետնամում տասնչորս քաղաքական ակտիվիստների պետական համակարգի տապալման նպատակով դավադրություն նյութելու մեջ են մեղադրում: Բացի մեկից, մնացած մեղադրյալները Նգեան նահանգի դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման, ոմանք` մինչեւ 13 տարի:
Դատապարտյալների շարքում կան կաթոլիկներ, բլոգերներ եւ ուսանողներ: Նրանցից տասնմեկը դատապարտվել են ԱՄՆ-ում «Վիետ Տան» քաղաքական կուսակցությանն անդամակցելու համար, որը Վիետնամի իշխանությունները համարում են ահաբեկչական:
Դեկտեմբերի 28-ին Վիետնամի իշխանությունները ձերբակալել էին երկրում ամենահայտնի իրավաբան եւ բլոգեր Լե Կուոկ Կուանին` հարկերից խուսափելու մեղադրանքով:
«Ռոսբալտը» նշում է, որ կոմունիստական Վիետնամը վերջին տարիներին տնտեսական մի շարք փոփոխություններ է կատարել, սակայն սկսել է խիստ ճնշել ընդդիմությանը:




























