«Ժառանգություն» կուսակցությունը «Դաշնակցության» հետ կհամագոծակի ընդհանուր հնարավոր եզրերով։ Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ համագործակցությունը կկայան «Ժառանգության» եւ Դաշնակցության նպատակների համընկման դեպքում։

«Եթե Դաշնակցությունը ցույց կտա ընդհանուր եզր, ընդհանուր ճանապարհ, այն է՝ համակարգի փոփոխություն իշխանափոխության միջոցով, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հետագա ընդհանուր գնահատականներ, ապա կհամագործակցենք»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։

Իսկ թե ի՞նչ ձեւով կլինի համագործակցությունը, հանդիպմանը ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասաց. "Հաստատ ոչ ""Նախագահ, մի՛ զիջիր" տարբերակով"։