Ամերիկացի 75-ամյա դերասան Էնթոնի Հոփքինսի առողջական վիճակը վատթարացել է Ռուսաստանում անցկացրած շաբաթից հետո։ Արդեն 2 օր է` լեգենդար դերասանը չի լքում հյուրանոցի իր համարն, որի պատճառով չի իրականացվել 2 միջոցառում՝ քաղաքում շրջագայելն ու Մարիինյան թատրոն այցելելը։ Դրությունն այնքան է բարդացել, որ հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել կանչել քաղաքի ամենալավ հիվանդանոցներից մեկի բժշկին։ 

Մոսկվայից Պետերբուրգ Հոփքինսն ընտանիքի ու թիկնապահների հետ ժամանել է «Սափսանով», գրում է LifeNews-ը։ Հոփքինսի այցը պաշտոնական չէ, նույնիսկ հյուրանոցի աշխատակիցներին, որտեղ պետք է մնա «Գառների լռությունը» ֆիլմի աստղը, հաղորդել են միայն Էնթոնիի ժամանելուց մի քանի ժամ առաջ։

Հյուսիսային մայրաքաղաք մեկնելուց առաջ Էնթոնի Հոփքինսը Մոսկվայում է եղել։ Այնտեղ նա նույնպես համարյա դուրս չի եկել հյուրանոցից։ Ճիշտ է, ոչ հիվանդության պատճառով, այլ՝ ցրտի։ Միայն մեկ անգամ «հանիբալ Լեկտերն» այցելել է Մեծ թատրոն։ Մնացած ամբողջ ժամանակ նա վախեցել է նույնիսկ քիթը դուրս հանել։