Փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Ըստ այդմ, հունվարի 14-ին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 24 երկարաժամկետ դիտորդներ, իսկ փետրվարի 15-ին` 250 կարճաժամկետ դիտորդներ: Դիտորդական առաքելությունը, որի կազմում 13 միջազգային փորձագետ է, ղեկավարելու է Հայդի Տալյավինին: Առաքելության աշխատանքը Հայաստանում կտեւի 8 շաբաթ:
Ընտրությունների հաջորդ օրը դիտորդական առաքելությունը հայտարարություն կանի իր աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին, իսկ 8 շաբաթ անց կներկայացնի վերջնական զեկույցը:





























