Ստամբուլահայերի կազմակերպությունը  Լոս Անջելեսում հունվարի 13 –ին կնշի  Հրանտ Դինքի մահվան վեցերորդ տարելիցը  Թուրքիայում «թաքնված հայերը» դասախոսությամբ,  որը կկարդա «The Armenian Weekly»  պարբերականի խմբագիր Խաչիկ Մուրադյանը:

Ըստ  «The Armenian Weekly»-ի` «Պատմական Հայաստանն այսօր. թաքնվածի եւ իրականի միջեւ» թեմայով դասախոսությունը կանցկացվի Ստամբուլահայերի կազմակերպության դահլիճում, տեղական  ժամանակով ժամը 18.00-ին:

Ստամբուլահայերի կազմակերպության մշակութային կոմիտեի նախագահ դոկտոր Հովհաննես Կուլակ Ավետիքյանը հանդես կգա բացման խոսքով, իսկ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ  եւ Հայ փաստաբանների ասոցիացիայի անդամ Էդվին Մինասյանը կխոսի Հրանտ Դինքի հիմնադրամի  եւ ընթացիկ իրադարձությունների մասին: