«Ժառանգություն» կուսակցությունը Հայկ Բաբուխանյանի հետ երկխոսելու ցանկություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Նշենք, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը օրերս հայտարարել էր, թե «Ժառանգություն» կուսակցությունը պետք է փակել հակապետական գործունեության համար։
«Մենք կարծում ենք, որ դա ոստիկանության եւ Հայկ Բաբուխանյանի երկխոսության օրակարգի խնդիր է, եթե դրանից զատ նրանք որեւէ դատական հայց ներկայացնեն մեր դեմ ապա մենք հավուր պատշաճի կներակայանանք դատական նիստին»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ «Եթե Հայկ Բաբուխանյանը սեփական հայտարարությունը արած լիներ, ապա „Ժառանգությունը“ բացարձակապես անլուրջ կվերաբերվեր դրան, սակայն քանի որ գնահատում ենք Հայկ Բաբուխանյանի շուրթերով արված հայտարարությունը, հետեւաբար մի փոքր ավելի կարեւորել ենք այն՝ հետեւելով, թե որտեղից են փչում քամիները»։




























