Վենեսուելայի գերագույն դատարանը նախագահ Ուգո Չավեսի հունվարի 10-ին նշանակված երդմնակալությունն անորոշ ժամկետով հետաձգելու որոշում է կայացրել։ Այդ մասին հայտնել է նախագահող դատավոր Լուիզա Մորալեսը։ Չավեսի երդմնակալությունը կկայանա ավելի ուշ՝ Գերագույն դատարանում։
Գերագույն դատարան էին դիմել ընդդիմության ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ նախագահի ուշացումը խախտում է սահմանադրությունը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ին։
«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Չավեսի երդմնակալության փոխարեն նրան աջակցող զանգվածային ցույց կանցկացվի։
Ցույցին իրենց մասնակցության լուրը հաստատել են Ուրուգվայի եւ Բոլիվիայի նախագահներ Խոսե Մուխիկան եւ Էվո Մորալեսը, Պարագվայի նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոն, Արգենտինայի եւ Էկվադորի արտգործնախարարները։ Կարակասի հանրահավաքում ելույթ կունենա նաեւ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։
Ցույցին մասնակցելու համար Վենեսուելա է ժամանել նաեւ Կուբայի պատվիրակությունը՝ փոխվարչապետ, Կոմկուսի ԿԿ Քաղխորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելի գլխավորությամբ։




























