Վիլնյուսում ոստիկանությունը կալանավորել է Մոսկվա թռչող օդանավերից մեկի մեջ ռումբի կեղծ առկայության մասին հայտնած չարագործին։ Լիտվիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կալանավորման ժամանակ խաբեբան գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հեռախոսային ահաբեկչի արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Ներկա պահին քննիչները նրան հարցաքննում են։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ուժայինները «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում ստուգել են 2 օդանավ, որոնցում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Այնուհետեւ իրավապահները որոշել են ստուգել Լիտվայից Ռուսաստան եկող եւս երկու օդանավ, հաղորդում է ՌԲԿ-ն։

Այդ ժամանակահատվածում Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել։ Բոլոր չվերթները հետաձգվել են, աշխատակիցներն ուղեւորներին ուղարկել են սպասասրահ, որից հետո ավիաընկերության հաճախորդները ստիպված են եղել կրկին ստուգում անցնել։