Հունվարի 9-ին, ժամը 09.00-ին, Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Շեւրոլետ-Նիվա», «Մազդա», «ԲՄՎ», «ՎԱԶ-21099», «Ռենո» եւ երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-երից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























