Հունաստանի Կոմոտինե քաղաքում Թուրքիայի հյուպատոս Օսման Իլհան Շեների ծառայողական մեքենան ենթարկվել է հույն ազգայնական մի խմբավորաման հարձակմանը։
Թուրքական NTV-ի հետ հարցազրույցում թուրք հյուպատոսը նշել է, թե իր մեքենան հարձակման է ենթարկվել, երբ ինքն այցելել է Կավալայի քաղաքապետին։ Օսման Իլհան Շեները պատմել է, թե հենց իր մեքենան մոտեցել է Կավալայի քաղաքապետարանի շենքին, այնտեղ հավաքված ազգայնականներն սկսել են հայհոյել Աթաթուրքին եւ հարձակվել մեքենայի վրա։
Հյուպատոսը շեշտել է, թե հույն ոստիկաններն ամեն ինչ արել էին իր անվտանգությունը պաշտպանելու համար՝ նշելով, թե չի հավատում, որ այդ ազգայնական խմբի տեսակետը կիսում են բոլոր հույները։




























