Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու եւ համագործակցությունը մի շարք ոլորտներում խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան:
Նա հաջողություններ է մաղթել Աթա Սերդարովին՝ հետագա աշխատանքում:





























