Ռուսաստանը կողջունի Իրանի որոշումը վերադառնալու ուրանի վերահարստացումը արտասահմանում կատարելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Իրանը պատրաստ է վերադառնալ ավելի վաղ համաձայնեցված դրույթին, ապա մենք դա միայն ողջունում ենք»,- հայտարարել է Լավրովը։
«Интерфакс»-ի հաղորդմամբ, Լավրով ասել է, թե Մոսկվան հիմա հստակեցնում է այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ստորագրել միջուկային վառելիքը քիչ հարստացված ուրանի հետ փոխանակելու մասին համաձայնագիր։
«Միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիր ստորագրելու համար իրականում ոչ մի խոչընդոտ չկա»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդը։




























