Երեւանի «Դալան» ցուցասրահում այսօր` հունվարի 10-ին բացվել է իտալահայ նկարիչ Արկադի Սեւումյանի ցուցահանդեսը: Ինքնուս նկարչի  բազմազան եւ  մթնոլորտ ստեղծող աշխատանքների շարքում առանձնանում են հատկապես իտալական մոտիվներով բնանկարները:

«Իմ հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա Իտալիայում, որից հետո ես ցուցադրություն կունենամ Շուշիում` Աշոտ Բեգլարյանի հրավերով», -«NEWS.am STYLE»-ին ասել է նկարիչը:

Իր գործերը Սեւումյանը Երեւան է բերել ոչ թե վաճառքի, այլ իր իսկ խոսքով «կիսվելու համար»: Ի դեպ, նա գնորդների պակաս չունի. մոսկովյան ցուցահանդեսից հետո  նրա մի քանի աշխատանքներ վաճառվել են, իսկ դրանցից մեկը հավաքորդի վրա մոտ 2 հազ. եվրո է արժեցել:

Նա խոստացել է , որ հաջորդ ցուցադրությանը, բացի իտալականից, կարտոցոլվեն նաեւ երեւանյան մոտիվները: Նա խոստովանել է, որ արդեն տեսնում է  մի քանի զուտ երեւանյան թեմաներ, որոնց վրա աշխատելու է: