Այսօր հերթական անգամ «փայլատակել» է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղեղը: Նա չի դիմացել գայթակղությանն ու իր արտահայտություններով երկիրը դրել է անհեթեթ վիճակում:

«Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման համար Հայաստանը պետք է վերլուծի Ադրբեջանի հաջողությունները»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը, մինչ նախարարներն ու մյուս պաշտոնյաները հրճվանքով նայում էին «գերագույնի» դեմքին: «Եթե հայկական կողմը վերլուծի իրական իրավիճակը, Ադրբեջանի աճող հնարավորություններն ու ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ոլորտներում մեր երկրի հաջողությունները, հարցը կարճ ժամանակում կլուծվի»,- հոխորտացել է Ալիեւն ու առիթը բաց չթողնելով, ընդգծել, թե ադրբեջանական բանակը պատրաստ է լուծել իր առջեւ դրված խնդիրները: