Այսօր՝ փետրվարի 3-ին սկսվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 1076-րդ խորհրդակցությունը, որտեղ պետք է լսվի «Ագոյի» խմբի զեկույցը՝ 2009թ. նոյեմների 20-25-ին Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ:

Նշենք, որ խումբը պետք է զեկույցը ներկայացներ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի՝ հունվարի 20-ին կայացած խորհրդակցությանը, սակայն այն ժամանակ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել խնդրի վերաբերյալ:

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի փոխնախագահ եւ «Ագոյի» խմբի քարտուղար Քրիստոֆ Պուարելը հայտնել է, որ խորհրդակցության ավարտին զեկույցը ներկայացվելու է նախարարների կոմիտեի քննարկմանը: