Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը Կիպրոսի պետական պարտատոմսերի վարկանիշը «B3»-ից նվազեցրել է «Caa3»-ի, վարկանիշային կանխատեսումը՝ «բացասական»: Կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «Not Prime» մակարդակում:
Ինչպես նշում է «Ֆինամ»-ը, Կիպրոսի վարկանիշի նվազման համար առանցքային գործոնը եղել է Կիպրոսի պարտքի բեռի սպասվող աճը, որը պայմանավորված է բանկային համակարգի վերակապիտալիզացիայի աջող պահանջմունքներով:





























