Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Վալերի Ռաշկինն, այսօր՝ հունվարի 11-ին, նամակ է հղել հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին՝ առաջարկելով համալրել Կոմկուսի շարքերը:
«Այո, այսօր ես պաշտոնական նամակ եմ հղել Դեպարդիեին՝ առաջարկելով անդամագրվել ՌԴ կոմկուսին... Ես կարծում եմ, որ նա մեծ հարգանքով է վերաբերում իր հորը, ով եղել է կուսակցության անդամ եւ կիսում է նրա դիրքորոշումը»,-ասել է Ռաշկինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ռաշկինը հավելել է, որ ավելի վաղ դերասանի հետ այս հարցը չի քննարկել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, Դեպարդիեն ռուսական անձնագիր է ստացել: Նա հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ չի ցանկանա ապրել մեգապոլիսում եւ կնախընտրի տուն ունենալ գավառում:




























