Գերագույն ռադան Ուկրաինայի Ազգային բանկի կառավարիչ է նշանակել Իգոր Սորկինին: Որոշմանը կողմ են քվեարկել 231 պատգամավորներ, Սորկինի թեկնածությունն առաջարկել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ազատություն» կուսակցության խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը Սորկինի նշանակումն անվանել է անօրինական: «Դա սպառնալիք է ազգային անվտանգության, քանի որ «Գազպրոմը» սպառնում է երկրի անկախությանը», - հայտարարել է նա:
Իգոր Սորկինը 2010թ.-ից Ազգային բանկի կառավարչի տեղակալն էր, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ ռուսական «Գազպրոմի» կայքի` Իգոր Սորկինի հայրը` Վյաչեսլավ Սորկինը, «Գազպրոմի» ներդրումների եւ շինարարության բաժնի ղեկավարի տեղակալն է:





























