ԱՄՆ-ն եւ ԱՖղանստանը պայմանավորվել են արագացնել ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը երկրի տարածքից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ կոնֆերանսում: Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերն այս տարվա գարնանը կավարտեն իրենց գործողությունների մեծ մասը:
Օբաման հայտնել է, որ մարտից սկսած ԱՄՆ-ի զինծառայողները էական աջակցություն կցուցաբերեն Աֆղանստանի անվտանգության ուժերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահը նաեւ նշել է, որ ներկայումս բանակցություններ են տարվում 2014թ. զորքերի մեծ մասի դուրս բերումից հետո Աֆղանստանի տարածքում մնացող ԱՄՆ-ի զինծառայողներին քրեական հետապնդման անձեռնմխելիություն տրամադրելու շուրջ։
Օբաման նաեւ հայտնել է, որ ներկայումս երկու երկրներն էլ «նշանակալի հաջողությունների են հասել «Ալ Քաիդայի» դեմ պայքարում»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի բարձրաստիճան քաղաքական գործիչները հայտարարել էին տեղական անվտանգության ուժերին կրթելու նպատակով ստորաբաժանումների կեսը պահպանելու ցանկության մասին: Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին, որ զորքերի դուրս բերումից հետո երկրում կարող է մնալ մինչեւ ինը հազար ամերիկացի զինվոր, հայտնում է rbc-ն:




























