Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խնդրել է Պուտինին չեղյալ հայտարարել ամերիկացիների կողմից ռուս որբերի որդեգրումն արգելող օրենքը։ Պուտինը պատասխանել է նրա խնդրանքին՝ առաջարկելով Ջոլիին նախ Փիթի հետ ամուսնանալ Ռուսաստանում։

«Այն բանից հետո, երբ նա խնդրել է նախագահին չեղյալ հայտարարել որդեգրման մասին օրենքը, նախագահը համաձայնվել է քննարկել խնդրանքն, եթե նա համաձայնվի Բրեդ Փիթի հետ ամուսնանալ Մոսկվայի կենտրոնում կամ Սանկտ Պետերբուրգի հայտնի պալատներից մեկում»,- MIGnews-ին մեջբերում է  National Enquirer ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով  ոմն աղբյուրի։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 11-ին հայտարարել է,որ 2014 թվականի հունվարի առաջին օրերին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնությունն որդեգրման մասին կդադարի գոյություն ունենալուց։ 2013 թվականին հունվարի 1-ին Ռուսասատնի ԱԳՆ-ն ծանուցագիր է ներկայացրել Մոսկվայում ԱՄՆ դեսպանությանն՝ որդեգրման մասին երկկողմանի համաձայնության գործունեության ոչ թե «կասեցման», այլ վերացման մասին։