Սոմալիի հարավում գերի վերցված ֆրանսիացուն ազատելու համար, ֆրանսիական հատուկ նշանակայինները հունվարի 12 –ի գիշերն ավիացիայի կիրառմամբ գործողություններ են իրականացրել: Ֆրանսիացին գերեվարվել էր իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորման կողմից: AFP-ն տեղեկացնում է, որ ծավալված մարտերի արդյունքում զոհեր են եղել, գերու ճակատագրի մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
«Մոջահեդները ետ են մղել ֆրանսիացիների գրոհը, վերջիններս ստիպված են եղել նահանջել` թողնելով երեք զոհվածների մարմինները»,-գործակալությանն ասել է Բուլոմարեր քաղաքի, որտեղ անցկացվել էր օպերացիան, հետախուզական ծառայության ներկայացուցիչը:
Ֆրանսիական հատուկ ծառայությունների գործակալին իսլամիստներն առեւանգել էին 2009թ. հուլիսին Մոգադիշոյում:





























