Ուկրաինական «Աերոսվիտ» ավիաընկերության հետ կապված խնդիրները շարունակվում են: «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի օնլայն ցուցատախտակի տվյալներով` ավիաընկերության մեկնման 18 եւ ժամանան 19 չվերթի ճակատագրերն անհասկանալի են: Օդանավակայանը չի հաղորդում` դրանք չեղյալ են համարվել, թե հետաձգվում են, իսկ ուղեւորներին խորհուրդ է տալիս դիմել ավիաընկերությանը:
Նախկինում միջազգային 80 երթուղի սպասարկող «Աերոսվիտը» հայտնել է, որ հունվարի 11-14 -ը կիրականցվեն չվերթներ միայն Ուկրաինա եւ միջմագիստրալային երթուղով դեպի արտերկիր` նման որոշումը բացատրելով գործունեության վերակազմավորմամբ, հողրոդում է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ հունվարի 9-ին չեղյալ էր հայտարարվել Երեւան-Կիեւ-Երեւան չվերթը:
Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրեց, որ հունվարի 11-ին եւ 12-ին լրացուցիչ թռիչքներ կիրականացնի, այդ թվում` Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով: Դատելով Կիեւի օդանավականյանի ցուցատախտակից, թռիչքը նախատեսված է հունվարի 12-ին, տեղական ժամանակով ժամը 23.05-ին, սակայն կկայանա այն, թե ոչ` հայտնի չէ:
Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է «Лента.Ру»-ն, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) ուկրաինական ավիաընկերությանը հանել է ավիաընկերությունների եւ գործակալների միջեւ փոխադարձ հաշվարկների BSP համակարգից: BSP-ն փոխադրողի 6-7մլն եվրո հաշիվների վրա կալանք է դրել եւ դադարեցրել սպասարկումը:





























