Վենեսուելայի վարչապետ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Կուբա, որտեղ բուժվում է Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը։ Տեղի հեռուստատեսության տվյալներով՝ Ն. Մադուրոն արդեն ժամանել է Կուբայի մայրաքաղաք եւ օդանավակայանում հանդիպել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Այլ մանրամասնություններ դեռ հայտնի չեն, հայտնում է ՌԲԿ-ն։
Ավելի վաղ պաշտոնական այցով Կուբա էր ժամանել Պերուի նախագահ Օլյանտա Ուլանգան։ Կուբայում մասնավոր այցով գտնվում էր նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Նա մտադիր է «իր համերաշխությունն արտահայտել» Ուգո Չավեսին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Պերուի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Ուգո Չավեսի հետ հանդիպում չի նախատեսվում, թեեւ Օլյանտա Ումալան իր գործընկերոջը շուտափույթ ապաքինում է մաղթել:
Մադուրոն Կուբա մեկնելուց առաջ հայտարարել է, որ նախատեսել է հանդիպել Կիրշների եւ Օմալի հետ։
Ըստ «ՌԻԱ Նովոստիի», Մադուրոն Կուբա է ժամանել կնոջ, Վենեսուելայի գլխավոր դատախազ Սիլի Ֆլորեսի, Բարինաս նահանգի նահանգապետ Ադան Չավեսի (Ուգո Չավեսի ավագ եղբայրը) եւ գիտության եւ տեխնալոգիայի նախարար Խորխե Արեասի (Վենեսուելայի առաջնորդի անոր) հետ։
Չավեսի դուստր Գաբրիելան Թվիթերում շնորհակալական խոսքեր է հղել Արգենտինայի նախագահին՝ բժշկական կենտրոն այցելելու համար։ Կիրշները՝ բժշկական կենտրոնից հյուրանոց վերադառնալով, հրաժարվել է մամուլի հետ հանդիպումից։




























