Փետրվարի 2-ին, Աթենքի «Սպայից Ակումբ»-ի սրահում, Հունաստանում Հայաստանի ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ, հանդիսավորապես նշվել է Հայոց Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը:

Աթենքում հրապարակվող «Հայաստան» լրատուի փոխանցմամբ դեսպան Գագիկ Ղալաչյանի եւ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանի հրավերով պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ սպաներ: Միջոցառման ներկա էր նաեւ Թուրքիայի դեսպանության ռազմական փոխկցորդը:

Գնդապետ Ռամազյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով «Ծովակալ Իսակով»-ի եւ «Մարշալ Բաղրամյանի» շքանշաններով է պարգեւատրել հույն բարձրաստիճան զինվորականների: